Newmag-ը գրում է.
 Սրտի առիթմիայի ախտանշաններն ու պատճառները կարող են լինել շատ տարբեր, բևեռային, կարդինալ փոփոխական և անկախատեսելի, ինչպես և սիրային հարաբերություններն իրենց բարձրունքներով և անկումներով:Այսպես և մի օր Օլեգի  (Ալեքսանդր Յացենկո) և Կատյայի  (Իրինա Գորբաչովա) ամուսնությունը մի պահ կանգ է առնում, կարծես սրտային անբավարարություն, սուր և քրոնիկ խնդիրը ծագում է ոչ մի տեղից, սակայն պարզ է, որ նախանշանները եղել են, պարզապես «հիվանդն» աչալուրջ չի եղել, ուշադրություն չի դարձրել: Օլեգը շտապ օգնության բժիշկ է, վազում է մի կանչից մյուսը, Կատյան սրտաբանական բաժանմունքում է, երկուսն էլ օր ու գիշեր աշխատում են՝ մոռանալով կարևոր մարդկային մանրուքների մասին, միմյանց մասին: Մի օր Կատյան հապճեպ որոշում է կայացնում. ընտանեկան հավաքի երկրորդ ակտում, երբ Օլեգն արդեն օղու և անկողնու գրկում է, «SMS» է գրում ամուսնուն. «Մենք պետք է բաժանվենք»: Օլեգը հայտնվում է փոքր վարձով բնակարանի խոհանոցում՝ փչովի ներքնակի վրա, Կատյան լուսացնում է գիշերները կես-դատարկ ննջասենյակում:  Այդ պահից սկսած մինչև վերջ սկսվում է առիթմիկ երթևեկությունը, որը տեղ-տեղ սլանում է շտապ օգնության մեքենայի պես՝ անդադար և աղմկոտ, իսկ երբեմն էլ կանգ է առնում մեքենայաշատ խցանման պես՝ չհասկանալով գալիք ուղին և չգիտակցելով անցած ճանապարհը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել